Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Մարտունի համայնքում կգործի միասնական երթուղային ցանց

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում առաջիկայում կգործարկվի միասնական երթուղային ցանց, որի ուղղությամբ արդեն կատարվել են առաջին փուլի ներդրումները և տրանսպորտային միջոցների մի մասի ձեռքբերումները։

Ինչպես  տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, ծրագիրն իրականացվում է մարտունու համայնքապետարանի միջոցների հաշվին, 389 միլիոն դրամ արժեքով։

«Մեկնարկել է նոր տրանսպորտային միջոցների մատակարարումը, և ծրագրի առաջին փուլով նախատեսված  վեց հարմարավետ «Գազել» միկրոավտոբուսներն արդեն տեղում են։ Համայնքի ֆինանսավորմամբ իրականացվող այս խոշոր ծրագրով մինչև հուլիսի վերջ ավտոպարկը կհամալրվի ևս 13 «JAC» տիպի միկրոավտոբուսներով, որից հետո  Մարտունի-Երևան, Մարտունի-Վեդի և ներհամայնքային բոլոր բնակավայրերի ուղղություններով կմեկնարկեն կանոնավոր, անվտանգ և մատչելի ուղևորափոխադրումները, որոնք շատ  կարևոր ու սպասված ձեռքբերում կլինեն համայնքի ողջ բնակչության համար»,-ներկայացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից։

 Գեղամա աշխարհ

2 դիտում