Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Սեւանա լճի մակարդակը 2026 թվականի ընթացքում բարձրացել է 46 սանտիմետրով

2026 թվականի հունվարից մինչ հունիսի 16-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 46 սանտիմետրով։

ՀՀ ՇՄՆ « Հիդրոօդեևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրի համաձայն՝  2026 թվականի հունիսի 16-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 69 սանտիմետր բարձրության վրա՝ նույն տարվա հունվարի կեսերին գրանցված 1900 մետր 23 սանտիմետր նիշի դիմաց։

Նույն աղբյուրի համաձայն՝ այս տարեսկզբից մինչ հունիսի 16-ը Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 113 միլիոն 991 հազար խորանարդ մետր ջուր։

Սևան թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում։ Ոռոգման նպատակներով  Սևանա լճից Հրազդանի հունով ջրբացթողումներ առայժմ չեն իրականացվում։

Խոսրով  Խլղաթյան

3 դիտում