Սիրելի ընթերցող, «Գեղամա աշխարհ» թերթն
իր հիմնադրման պահից՝ 1996 թվականից ի վեր,
ստանձնել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի կենսագրի բարդ,
բայց պատվաբեր առաքելությունը
Մեր թղթակիցները պատմում են առաջին ձեռքից։
Մշակույթ, կրթություն, գյուղատնտեսություն՝ ամեն ինչ մեր էջերում։
Թերթը հասնում է մարզի բոլոր համայնքներին։
Սիրելի ընթերցող
«Գեղամա աշխարհ» թերթն իր հիմնադրման պահից՝ 1996 թվականից ի վեր, ստանձնել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի կենսագրի բարդ, բայց պատվաբեր առաքելությունը։ Թերթի էջերում մշտապես ներկայացվում են Գեղարքունիքի մարզի կենսագործունեության հետ կապված օրախնդիր հարցերը, հայրենակերտման անշեղ ընթացքը, պատմամշակութային, ճանաչողական, գիտական, գրական, հասարակական, քաղաքական, այլ թեմաներին առնչվող հրապարակումներ։
«Գեղամա աշխարհ» թերթի էլեկտրոնային կայքէջի գործարկմամբ մենք նպատակ ունենք՝ ոչ միայն պահպանել նրա տպագիր տարբերակը, այլ նաեւ հնարավորինս ընդլայնել մեր լսարանը՝ Գեղարքունիքի մարզի կենսագործունեությանն ու պատմամշակութային ժառանգությանն առնչվող բազմաբովանդակ հրապարակումները հասանելի եւ ճանաչելի դարձնելով Հայաստանում ու նրա սահմաններից դուրս բնակվող մեր բոլոր հայրենակիցներին։
Բարի երթ ու կանաչ ճանապարհ քեզ, «Գեղամա աշխարհ» թերթի կայքէջ
Տնօրեն եւ գլխավոր խմբագիր՝ Խոսրով Խլղաթյան
Համայնքներ
Գավառ համայնք
Գեղարքունիքի մարզի վարչական կենտրոնը՝ պատմությամբ, մշակույթով և համալսարանով հարստացած համայնք։
Մանրամասն
Մարտունի համայնք
Համայնք Սևանա լճի ափին՝ գյուղատնտեսությամբ և պատմամշակութային արժեքներով հայտնի։
Մանրամասն
Վարդենիս համայնք
Բնության գրկում՝ պատմական վանքերով և լեռնային համայնքների շնչով հարուստ տարածք։
Մանրամասն
Ճամբարակ համայնք
Համայնք՝ գեղատեսիլ բնությամբ և գյուղական ավանդույթներով՝ Գեղարքունիքի արևելյան հատվածում։
ՄանրամասնՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մշակույթ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակներին նվիրված հիշատակի միջոցառումներ
Ապրիլի 24-ի առավոտյան ժամերից Գեղարքունիքի մարզի համայնքների բնակավայրերում մարդկային բազմամարդ երթերն ուղղվում են դեպի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձաններ, պանթեոններ ու հուշահամալիրներ, եկեղեցիներ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին։ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի անդամները, Գավառ հանայնքի ղեկավարի տեղակալները և համայնքապետարանի աշխատակիցները, Գեղարքունիքի մարզի ուժային կառույցների, Գավառի կրթամշակութային հիմնարկների ներկայացուցիչները, Հայ Առաքելական եկեղեցու […]
Գավառ քաղաքը հյուրընկալել է Երևանի Խամաճիկների պետական թատրոնի դերասաններին
Գեղարքունիքի մարզում ացկացվող «Թատերական երկամսյակի» շրջանակներում Գավառ քաղաքը հյուրընկալել է Երևանի Խամաճիկների պետական թատրոնի դերասաններին։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, Խամաճիկների պետական թատրոնի դերասանները հանդես են եկել Հանս Քրիստիան Անդերսենի «Արքայադուստրը սիսեռահատիկի վրա» հեքիաթի բեմադրությամբ, որի ռեժիսորն է Աննա Էլբակյանը։ Արդեն 4-րդ տարին անընդմեջ անցկացվող «Թատերական երկամսյակն» անցկացվում է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի […]
Գանձակի մշակույթի տանը Մշակույթի միջազգային օրը նշվել է ցուցահադեսի բացմամբ
Մշակույթի միջազգային օրվա առթիվ Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գանձակ գյուղի մշակույթի տանը կազմակերպվել է գունեղ և բազմաբովանդակ ցուցահանդես՝ կենտրոնում գործող երեք խմբակների աշխատանքների ներկայացմամբ։ Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, ցուցահանդեսին ներկայացվել են «Նկարչություն» (խմբակավար՝ Անժելա Ալոյան), «Դեկորատիվ կիրառական արվեստ և կավագործություն» (խմբակավար՝ Լիանա Թաթոսյան), «Կար ու ձև» (խմբակավար՝ Շողեր Պետրոսյան) խմբակների սաների ձեռքի աշխատանքները։ Կենտրոնի […]
Գեղարքունիքի մարզի կրթամշակութային հաստատություններում կազմակերպվել են պատմության հուշարձանների հանրահռչակման միջոցառումներ
Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվա շրջանակներում Գեղարքունիքի մարզի կրթամշակութային հաստատություններում կազմակերպվել են պատմության հուշարձանների հանրահռչակման միջոցառումներ։ Գեղարքունիքի երկրագիտական թանգարանի տնօրեն Մարիաննա Մուսոյանի տեղեկացմամբ՝ թանգարանում անցկացվել է տեղեկատվական միջոցառում «Նորատուսի խաչքարերը» թեմայով։ Միջոցառմանն ակտիվ մասնակցություն են ունեցել Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջ ի ուսանողները, Նորատուսի Ա. Սողոմոնյանի անվան N2 և Գավառի Մնացական Բունիաթյանի անվան N8 […]
Գավառ քաղաքը հյուրընկալել է Վանաձորի պետական դրամատիկական թատրոնի դերասաններին
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍԵ նախարար Ժաննա Անդրեասյանի աջակցությամբ 2026 թվականի մարտ-ապրիլ ամիսներին Գեղարքունիքի մարզում հայտարարված «Թատերական երկամսյակ» նախաձեռնությանշրջանակներում Գեղարքունիքի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը հերթական անգամ հյուրընկալել է Վանաձոր քաղաքի Հ․ Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի դերասաններին։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, սա թվով 8-րդ ներկայացումն էր «Թատերական երկամսյակ»-ի […]
Թատերական երկամսյակի շրջանակներում Գավառ քաղաքը հյուրընկալել է Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի դերասաններին
Գեղարքունիքի Լ․ Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը Գեղարքունիքի մարզում հայտարարված թատերական երկամսյակի շրջանակներում հյուրընկալել է մայրաքաղաքի Կ․ Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի դերասաններին, ովքեր հանդես են եկել Էլմիրա Սոլոյանի «Հարաբերություններ» ներկայացման բեմադրությամբ։ Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, ներկայացումը դիտել են Գավառի տարածաշրջանի հանրակրթական դպրոցների, կրթամշակութային հաստատությունների կոլեկտիվներ, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Գավառի համայնքապետարանի, առողջապահական հիմնարկների աշխատակիցներ, […]
Գավառ քաղաքի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում նշվել է Թատրոնի միջազգային օրը
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ արդեն չորրորդ տարին անընդմեջ Գեղարքունիքի մարզում անցկացվող «Թատերական երկամսյակ» մշակութային նախաձեռնության շրջանակում մարտի 27-ին Գավառի Լ․ Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքում մեկտեղվել են տոնական արարողությունն ու երկամսյակի հերթական ներկայացման բեմադրությունը։ Միջոցառմանը հրավիրված էին մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանների, կրթամշակութային և […]
«ՏԱՂԱՐԱՆԸ» ԴԱՐՁԱՎ 45 ՏԱՐԵԿԱՆ
2026 թվականը հոբելյանական է «Տաղարան» հնագույն երաժշտության անսամբլի համար, որն այս տարի տոնում է իր 45-րդ տարեդարձը` գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանի ղեկավարությամբ: Մոտ կեսդարյա պատմություն կերտած այս բացառիկ անսամբլը, իր տաճարային երաժշտությամբ, անտարբեր չի թողնում անգամ ամենաբծախնդիր հանդիսատեսին: Յուրաքանչյուր համերգի «Տաղարանը» ներկայանում է նոր շնչով , ժամա նակին համընթաց՝ […]
Մարզային լրահոս
Մարտունի քաղաքում կգործի արդի չափորոշիչներին համապատասխանող Երիտասարդական կենտրոն
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, Գևորգ Զիրոյան փողոցում գտնվող նախկին ատամնաբուժարանի շենքի տարածքում, հիմնվում է արդի չափորոշիչներին համապատասխան Երիտասարդական կենտրոն, որի շինարարական աշխատանքները մեկնարկել և ընթանում են 2026 թվականի ապրիլ ամսից։ Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, ծրագիրն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության հետ համագործակցությամբ։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 52 միլիոն դրամ, որից […]
Մաքենիսում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր է իրականացվել
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Մաքենիս գյուղում 2018-2025 թվականներին սուբվենցիոն և պետական ծրագրերի շրջանակներում սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 7 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմում են 1 միլիարդ 657 միլիոն 38 հազար դրամ։ Ինչպես տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, իրականացված ծրագրերից 5-ը սուբվենցիոն են՝ 104 միլիոն 311 հազար 923 դրամ ընդհանուր արժեքով, և երկուսը՝ […]
Կայացել է Սևան համայնք ավագանու 9-րդ նստաշրջանի ավարտական նիստը
Կայացել է Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանու 9-րդ նստաշրջանի վերջին՝ 5-րդ նիստը, որը վարել է Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը: Ինչպես տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, նիստի սկզբում Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը ներկայացրել է համայնքում ընթացող ծրագրերը և իրականացվող աշխատանքները: Սևան համայնքի ավագանին սահմանված կարգով հաստատել է ներկայացված օրակարգային հարցերը: Համայնքի ավագանու քննարկմանը ներկայացված հարցերը […]
«Գեղամա աշխարհ» շաբաթաթերթ
Հիմնադրված՝ 1996 թվականին, Գավառում։
Տարբեր տարիներին խմբագիրներ են եղել Յուրի Խաչատրյանը, Նաիրի Օհանյանը, իսկ 2008-ից՝ Խոսրով Խլղաթյանը։
Թերթը հետևում է մարզում տեղի ունեցող իրադարձություններին՝ լուսաբանելով հասարակական, կրթական, մշակութային ու բնապահպանական ոլորտները։
Հատուկ ուշադրություն է դարձվում Սևանա լճին, Արցախյան ազատամարտին ու մարզի մշակութային արժեքներին։
Բացի նորություններից, հրապարակվում են նաև գեղարվեստական և պատմագիտական հոդվածներ՝ նպաստելով ազգային ինքնության պահպանմանը։
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայտարարված է` 17.07.2025
Վերջին ժամկետը` 23.07.2025
Պատասխանատու անձ` Գեղարքունիքի մարզպետարան
Հասցե` ք․ Գավառ, Կենտրոնական հրապարակ 7
Վերջին նորություններ
- Հիմնանորոգվում է Զովաբերի մանկապարտեզի շենքը
- Գավառ քաղաքում տեղի ունեցավ վիշապաքարերի կերտմանն ու պահպանությանը նվիրված միջոցառում
- Մարտունի քաղաքում կգործի արդի չափորոշիչներին համապատասխանող Երիտասարդական կենտրոն
- Մաքենիսում 2018-2025 թվականներին սոցիալ-տնտեսական նշանակության 7 ծրագիր է իրականացվել
- Գագարինում բացվել է Արցախյան վերջին պատերազմում անմահացած հերոսներին նվիրված պուրակ