Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Մարտունի քաղաքում կգործի արդի չափորոշիչներին համապատասխանող Երիտասարդական կենտրոն

 

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, Գևորգ Զիրոյան փողոցում գտնվող նախկին ատամնաբուժարանի շենքի տարածքում, հիմնվում է արդի չափորոշիչներին համապատասխան Երիտասարդական կենտրոն, որի շինարարական աշխատանքները մեկնարկել և ընթանում են 2026 թվականի ապրիլ ամսից։

Ինչպես  տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, ծրագիրն իրականացվում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության հետ համագործակցությամբ։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 52 միլիոն դրամ, որից 30 միլիոն դրամը հատկացրել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը, 22 միլիոն դրամը՝ Մարտունու համայնքապետարանը։ Շենքը հիմնանորոգվում է 162 քառակուսի մետր տարածքում, որից հետո կահավորվելու և ապահովվելու է արդի չափորոշիչներին համապատասխան բոլոր պայմաններով։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել այս տարվա օգոստոսին։

«Սա երկար սպասված ու կարևոր ձեռնարկ  էր, որի արդյունքում վերջապես Մարտունի համայնքի երիտասարդությունը կունենա միջոցառումների, հանդիպումների, քննարկումների, ազատ ժամանցի համար բավարարող բոլոր պայմաններն ու հնարավորությունները»,-ներկայացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից։

Գեղամա աշխարհ

1 դիտում