Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վարսեր գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում կառուցվում է ոռոգման ցանց, հիմնանորոգվում 3-րդ փողոցը։
Վարսերի ոռոգման ցանցը ներառում է 6735 գծամետր երկարություն։

Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 130 միլիոն 996 հազար 750 ՀՀ դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Սևանի համայնքապետարանը: Ծրագիրն իրականացվում է «ԱՍ-777» ՍՊԸ-ի կողմից:
Վարսերում գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործումը նպատակային դարձնելու, գյուղատնտեսությունը զարգացնելու, բնակիչների կյանքի որակը և սոցիալ տնտեսական վիճակը բարելավելու նպատակով իրականացվող ծրագիրը հնարավորություն է ընձեռելու՝ լուծել սոցիալ-տնտեսական մի շարք խնդիրներ, ունենալ աշխատանքին համարժեք արդյունք:
Այս ծրագրի շինաշխատանքներին զուգահեռ մեկնարկել են նաև Վարսեր բնակավայրի 3-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքները:
Ծրագրի շրջանակներում իրականացվելու է 10406 քմ տարածքի ասֆալտապատում և բարեկարգում։ 
Վարսերի 3-րդ փողոցի ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 127 միլիոն 989 հազար 600 դրամ՝ համայնք-պետություն 50-ական տոկոս համաֆինանսավորմամբ:
Շինաշխատանքներն իրականացվում են «Ճան-Շին» ՍՊԸ կապալառու կազմակերպության կողմից:
Երկու ծարագրերի դեպքում էլ շինաշխատանքները նախատեսված է ավարտել այս տարվա ընթացքում։
Արմինե Ղուկասյան