Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Սևան քաղաքը հյուրընկալել է Հայաստանի պետական կամերային նվագախմբին

 

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում  համերգային ծրագրով է հանդես եկեկ Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահագն Պապյանի գլխավորությամբ։

Ինչպես   տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, համերգը կայացել է Սևանի Ս․ Զաքարյանի անվան մշակույթի պալատի դահլիճում։

Համերգի ընթացքում հնչել են  հայ և համաշխարհային կոմպոզիտորների սիրված ու ճանաչված ստեղծագործությունները՝ ներկաներին պարգևելով անմոռանալի երաժշտական պահեր։

«Յուրաքանչյուր կատարումից առաջ Վահագն Պապյանի մեկնաբանությամբ ներկայացվում էին հետաքրքիր դրվագներ և փաստեր կատարվող ստեղծագորոծությունների վերաբերյալ։ Բարձրակարգ ու բարձրարժեք երաժշտության հետ հանդիպումը ոչ միայն կայացավ, այլ նաև դարձավ հետագա հանդիպումների սկիզբը։

Համերգից հետո չէին դադարում ծափողջույնները և շնորհակալական խոսքերը, որոնք ուղղված էին Հայաստանի պետական կամերային նվագախմբին՝ Սևան այցելելու, սևանցի հանդիսատեսին բարձրարվեստ երաժշտության հետ հաղորդակից դարձնելու և մեր քաղաքի մշակութային կյանքը նման գեղեցիկ իրադարձությամբ հարստացնելու համար»,-ներկայացրին Սևանի համայնքապեարանի աշխատակազմից։

Գեղամա աշխարհ

Screenshot

5 դիտում