Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

ՀՀ կառավարությունը Գեղարքունիքի մարզին հատկացրել է 738 միլիոն 38 հազար դրամ  

ՀՀ կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 23-ի հերթական նիստում որոշում է կայացրել՝ Գեղարքունիքի մարզում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման համար 738 միլիոն 38 հազար դրամ հատկացնելու մասին։

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից,   67 միլիոն 575.9 հազար դրամ է հատկացվել է Հ-30 /Մ-4/-Ճամբարակ-/Հ-7/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 41+158+կմ 55+200 հատվածի միջին նորոգման աշխատանքների իրականացման համար։

Նիստում, մեկ այլ որոշմամբ, Գեղարքունիքի մարզին մի շարք սուբվենցիոն ծրագրերի համար հատկացվել է 679 միլիոն 519.8 հազար դրամ, որից 316 միլիոն 189.8 հազար դրամը՝ Սևան համայնքի Սևան քաղաքի Իսահակյան, Սայաթ-Նովա, Աբովյան, Էներգետիկների, Կարմիր բանակի, Սպանդարյան, Օրբելի, Սյունյաց, Ռուսական և Գեղամա փողոցների և Սևան համայնքի Գագարին բնակավայրի Շիրազ փողոցի հիմնանորոգման, իսկ 363 միլիոն 330.0 հազար դրամը՝ Գավառ համայնքի Գավառ քաղաք, Հացառատ թաղամասի Պետրովի փողոց, Նորատուս, Կարմիրգյուղ, Սարուխան, Հայրավանք, Բերդկունք և Ծովազարդ բնակավայրերում ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելու համար։

Նշյալ բոլոր տեղամասերում շինարարական աշխատանքներն ավարտվել են։

3 դիտում