Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գավառ քաղաքի բազմաբնակարան երկու շենքերի տանիքների հիմնանորոգումն ընթացքի մեջ է

ՀՀ կառավարության կողմից իրականացվող Հրատապ ծրագրերի շրջանակներում մեկնարկել և ընթանում են Գավառ քաղաքի Կաբելագործերի -6 և Ազատության 2-րդ փողոցի 4-րդ փակուղու 2-րդ բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքները։

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության տեղեկացմամբ՝ Գավառի բազմաբնակարան երկու շենքերի տանիքների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 43 միլիոն 800 հազար դրամ, որն ամբողջությամբ հատկացվել է պետբյուջեի միջոցներից։

Շենքերից յուրաքանչյուրի տանիքների հիմնանորոգվող մակերեսը կազմում է 934 քառակուսի մետր։

Ծրագրով նախատեսված է ամբողջությամբ փոխել տանիքիների փայտյա մասը, տեղադրել ցինկապատ թիթեղ, նոր ջրհորդաններ, իրականացնել անհրաժեշտ այլ աշխատանքներ։

Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել 2025 թվականի ընթացքում։

«Երկու շենքերի տանիքներն էլ քանդվել էին 2025 թվականի գարնանային ուժեղ քամիների հետևանքով։ Հասցված վնասերը մեծ չափեր էին ընդգրկում, ուստի և տանքիների հիմնանորոգման անհրաժեշտություն էր առաջացել։ Այս ծրագրի իրականացման արդյունքում բազմաբնակարան երկու շենքերի տասնյակ ընտանիքեր ի բնակարաններն այլեւս զերծ են մնալու կաթոցների ու քայքայման վտանգներից»,-ներկայացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։

15 դիտում