Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գեղարքունիքի մարզում այս տարի պետական 16  ծրագրերով 8 միլիարդ 28 միլիոն դրամի ճանապարհաշինական ծրագրեր են իրականացվում

 

Գեղարքունիքի մարզում 2025 թվականին պետական 16  ծրագրերով 8 միլիարդ 28 միլիոն դրամի ճանապարհաշինական ծրագրեր են իրականացվում, որոնց հիմնական մասն արդեն հասցվում է ավարտի։

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության տվյալներով՝  նշված աշխատանքների իրականացման արդյունքում նախատեսվում է մինչև տարեվերջ հիմնանորոգել 43,3  կմ, միջին նորոգման ենթարկել 35,4  կմ միջպետական, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ավտոճանապարհներ, հիմնանորոգել թվով 3  կամուրջներ և մեկ սողանքային տեղամաս։

2025 թվականի հոկտեմբերի 22-ի դրությամբ շինարարական աշխատանքները շուրջ 95 տոկոսով  արդեն ավարտված են հիմնանորոգման և  միջին նորոգման ենթակա ճանապարհներին։ Հիմնովին ավարտված են Ծովագյուղի և Սևանի տրանսպորտային հանգույցների կամուրջների հիմնանորոգման աշխատանքները, իսկ Մարտունի-Ներքին Գետաշեն բնակավայրերն իրար կապող կամրջի շինարարությունն իրականացվել է շուրջ շուրջ 40 տոկոսով։ Գրունտային բեռնաթափման աշխատանքներն ընթացքի մեջ են Դրախտի-Ճամբարակ ճանապարհի Աղբերքի հատվածի սողանքային տեղամասում։

Նախատեսված 8 միլիարդ 28 միլ;իոն դրամից իրացված է շուրջ 7 միլիարդ դրամը։

Ճանապարհաշինական բոլոր ծրագրերը նախատեսվում է ավարտել,այս տարվա ընթացքում։

Մարզի տարածքով անցնող Մ-4 միջպետական և Հ-7 հանրապետական նշանակության ավտոճանապարհների միջին նորոգման արդյունքում գոյացել է շուրջ 15500  խորանարդ մետր  ֆրեզված ասֆալտբետոնյա խառնուրդ, որը մարզպետի աշխատակազմի կողմից տրամադրվել է համայնքապետարաններին և դպրոցներին:

Տրամադրված ասֆալտբետոնյա խառնուրդով բարեկարգվել է 23.3 կմ համայնքային նշանակության փողոց և 11 դպրոցի բակ:Բարեկարգման ընդհանուր մակերեսը կազմել է շուրջ 105.000  քառակուսի մետր:

11 դիտում