Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Վարդաձորում ոռոգման ջրատար ցանց է կառուցվում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդաձոր գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա սեպտեմբերից սկսվել և ընթանում են ոռոգման ջրատար ցանցի կառուցման աշխատանքները։

Վարդաձորի վարչական ղեկավար Մաքսիմ Ավետիսյանի տեղեկացմամբ՝ Վարդաձորի ոռոգման ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 86 միլիոն 370 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսվում է ոռոգման ջրատար ցանցի կառուցում Վարդաձորի «Օզորներ» կոչվող տարածքից սկսվող և գերեզմանատան մոտ ավարտվող առվի վրա, 6, 3, 23, 26, 39-րդ փողոցներում ու Ալաշկերտի փողոցի մի հատվածում, շուրջ 2400 մետր ընդհանուր երկարությամբ, երկաթբետոնյա կիսախողովակներով։

2025 թվականի հոկտեմբերի 15-ի դրությամբ շինարարական աշխատանքներն ավարտված են շուրջ 50 տոկոսով։

Շինարարությունը նախատեսված է ավարտել այս տարվա ընթացքում։

Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Մեդիսոն էյբլ» ՍՊԸ-ն։

Ծրագրի շահառու են հանդիսանում Վարդաձորի ընդհանուր տնտեսությունների կեսը, որոնց եկող տարվանից ոռոգման ջուրը կմատակարարվի ժամանակին և առանց կորուստների։

Խոսրով  Խլղաթյան

43 դիտում