
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Երանոս գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա սեպտեմբերի սկզբից ընթանում են խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները։
Երանոսի վարչական ղեկավար Սաշա Բավեյանի տեղեկացմամբ՝ Երանոսի խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 42 միլիոն 496 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցում Երանոսի 1-ին, 2-րդ 9-րդ, Վարդաձորի խճուղի փողոցներում ու ջրատարի արտաքին ցանցի 300 մետրանոց հատվածում՝ 3100 գծամետր ընդհանուր երկարությամբ։
2025 թվականի հոկտեմբերի 15-ի դրությամբ շինարարական աշխատանքներն ավարտված են շուրջ 75 տոկոսով։
Շինարարությունը նախատեսվում է ավարտել այս տարվա ընթացքում։
Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Մինասյաններ Շին» ՍՊԸ-ն։
Խոսրով Խլղաթյան