Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի սաները մրցանակներ են նվաճել  հանրապետական մրցույթ-փառատոնում

Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի սաները մրցանակներ են նվաճել  հանրապետական մրցույթ-փառատոնում։ մրցանակակիրներ

Ինչպես   տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի պարուսույց Մարիամ Խաչատրյանի դասարանի սաներն աչքի են ընկել  «Կանչ» կատարողական արվեստի հանրապետական մրցույթ-փառատոնում՝ զբաղեցնելով 2 առաջին, 2 երկրորդ և 1 3-րդ մրցանակային տեղեր։ Հաղթանակները գրանցվել են «Ծաղկած Բալենի»,  «Հայ ժողովրդական պար», «Գնչուական պար»,  «Իսպանական պար»,«Դասական պար» ստեղծագործությունների կատարման արդյունքում։

Մրցույթ-փառատոնի մասնակիցներին, ինչպես նաև Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցին և պարուսույց Մարիամ Խաչատրյանին դիպլոմներ ու մեդալներ են հանձնվել։

Գեղամա աշխարհ

5 դիտում