Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Սևան համայնքի ավագանու 10-րդ նստաշրջանի 3-րդ նիստում ընդունվել են կարևոր որոշումներ

 

Տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանու 10-րդ նստաշրջանի 3-րդ նիստը, որը վարել է  Սևան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարգարյանը:

Ինչպես   տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, օրակարգային հարցերի հաստատումից հետո Սևանի համայնքապետարանի աշխատակազմի պատասխանատուները ներկայացրել են   որոշումների նախագծերը:

Համապատասխան որոշումներով սահմանվել են   Սևան համայնքում 2027 թվականի համար տեղական տուրքերը և դրույքաչափերը, Սևան համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների 2027 թվականի դրույքաչափերը, բնակելի ու ոչ բնակելի տարածքների, հողօգտագործման վարձավճարները և այլ տեղական վճարներ, 2027 թվականի համար օգտագործման տրամադրվող վարելահողերի, արոտավայրերի և խոտհարքերի մրցութային մեկնարկային գները։

Նախկինում Սևան համայնքի ավագանու կողմից ընդունված մի քանի որոշումներում կատարվել են  փոփոխություններ և լրացումներ։

Համայնքի ավագանին մեկ այլ որոշմամբ հաստատել է  Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում «Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի դահլիճի վերանորոգում և վերազինում» ենթածրագրի շրջանակներում  Սևան համայնքի կողմից ձեռքբերված գույքը, տեխնիկական միջոցները և սարքավորումները «Համայնքային մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի հաշվեկշիռ փոխանցելը։

Նախնական համաձայնություն  է  տրվել  «Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց I-III (Հայաստան-Վրաստան հաղորդիչ գիծ/ենթակայաններ») ծրագրի շրջանակներում Սևան համայնքի Դդմաշեն, Զովաբեր բնակավայրերին առնչվող օդային էլեկտրահաղորդման գծի կառուցմանը։

Համայնքի ավագանու անդամները համապատասխան որոշումներ են կայացրել  օրակարգային մյուս հարցերի վերաբերյալ:

Նիստի ավարտին Սևան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարգարյանը և համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Արմենուհի Ղուկասյանը  շնորհակալություն են հայտնել գործընկերներին՝ 5-ամյա արդյունավետ համագործակցության համար։

Գեղամա աշխարհ

5 դիտում