Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Թթուջուր գյուղում մարզական այգի է կառուցվում

 

ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Թթուջուր գյուղում ՀՀ կառավարության կողմից 2026 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում սկսվել և ընթանում են մարզական այգու կառուցման աշխատանքները։

Ինչպես  տեղեկացրին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից, այն կառուցվում է վթարային վիճակում գտնվող ու արդեն քանդված մշակույթի տան շենքի տարածքում։

Թթուջրի մարզական այգու կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 67 միլիոն 940 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։ Այս պահին արդեն կատարված են հողի հարթեցման, մետաղական ցանկապատի կառուցման աշխատանքները։

Շինարարությունը կընթանա մինչև  տարեվերջ ու կշարունակվի 2027 թվականի գարնանը, արեն «Մասնակցային բյուջետավորում» գործընթացի շրջանակներում, 62 միլիոն 474 հազար դրամի ներդրմամբ։

Նախատեսվում է տվյալ տարածքում  կառուցել նաև մանկական խաղահրապարակ և զբոսայգի։

Գեղամա աշխարհ

28 դիտում