
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովինար գյուղում ՀՀ կառավարության կողմից 2026 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները «Ալվաղ» թաղամասում։
Ինչպես տեղեկացրեց Ծովինարի վարչական ղեկավար Արթուր Կարապետյանը, Ծովինարի խմելու ջրատարի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 21 միլիոն 595 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցում նորաստեղծ «Ալվաղ» թաղամասում, 500 մետր երկարությամբ։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2026 թվականի սեպտեմբերի 20-ից և նոյեմբերի 17-ի դրությամբ իրականացվել շուրջ 80 տոկոսով։
Ծրագրի իրականացման արդյունքում նորաստեղծ թաղամասի տնտեսությունները կապահովվեն խմելու ջրի շուրջօրյա մատակարարմամբ։
Գեղամա աշխարհ