Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Ճամբարակ ու Վարդենիս համայնքներում «Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում» ծրագրի   10 կին շահառու ստացել են  ձեռնարկատիրական գործունեության համար անհրաժեշտ սարքավորումներ

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ ու Վարդենիս համայնքներում «Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում» ծրագրի   10 կին շահառու ստացել են  ձեռնարկատիրական գործունեության համար անհրաժեշտ սարքավորումներ։ Ինչպես  տեղեկացրեց «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ նախագահ Անահիտ Գևորգյանը, ծրագրի շահառու 10 կանանց տրամադրվել է չժանգոտվող պողպատից սեղան և պանրագործական վաննա, մոտոկուլտիվատոր և խոտաղացներ,ոչխարաբուծության, ճագարաբուծության և մեղվաբուծության համար անհրաժեշտ պարագաներ, վակումային փաթեթավորման սարք, ինկուբատորներ, ջերմոցների կառուցման համար նախատեսված մետաղական կոնստրուկցիաներ։

«Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ-ն, որպես  «Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում» ծրագրի իրականացնող կողմ, աջակցել է տարբեր ոլորտներում սեփական գործը զարգացնող կանանց՝ նպաստելով նրանց տնտեսական անկախությանն ու ձեռնարկատիրական նախաձեռնությունների առաջխաղացմանը։ Ծրագրի շրջանակում դրամաշնորհային աջակցություն են  ստացել 37 կին՝ ինչպես արդեն գործող բիզնեսների զարգացման և ընդլայնման, այնպես էլ նոր ձեռնարկատիրական նախաձեռնությունների մեկնարկի նպատակով։ Շահառու կանանց ձեռնարկատիրական գործունեությունն ընդգրկում է բազմազան ոլորտներ՝ գեղեցկության ծառայություններ, հրուշակագործություն, կարի արտադրություն, չրի պատրաստում, գյուղատնտեսություն և ագրոպարենային արտադրություն։

«Ստացված աջակցությունը կնպաստի աշխատանքային գործընթացների թեթևացմանը, ժամանակի և ռեսուրսների խնայողությանը, արտադրողականության բարձրացմանը և սեփական բիզնեսի հետագա զարգացմանը»,-ներկայացրեց Անահիտ Գևորգյանը։

Գեղամա աշխարհ

26 դիտում