Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Սևան համանքում անցկացվել է «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլը

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Ն․ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվել է «Դպրոցականների վոլեյբոլի լիգա» մարզական խաղերի համայնքային փուլը տարիքային երկու խմբերի համար։ Ինչպես  տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, 1-ին տարիքային խմբում /6-7-րդ դասարաններ/ իրենց մասնակցությունն են  ներկայացրել  համայնքի 7 դպրոցների հավաքական թիմերը։ 2-րդ տարիքային խմբում /8-9-րդ դասարաններ/ իրենց մասնակցությունն են  ներկայացրել 13  դպրոցի հավաքական թիմերը։

Առաջին տարիքային խմբում  1-ին տեղը  գրավել է  Սևանի Մ․Մաշտոցի անվան N1 հիմնական դպրոցի հավաքական թիմը։ 2-րդ տեղը գրավել է  Վլ․Կարապետյանի անվան N3 հիմնական դպրոցի հավաքական թիմը,  3- րդ տեղը՝  Յա․Զարոբյանի անվան N2 հիմնական դպրոցի հավաքական թիմը։

Երկրորդ տարիքային խմբում  1-ին տեղը  գրավել է  Մ․Մաշտոցի անվան N1 հիմնական դպրոցի հավաքական թիմը։ 2-րդ տեղը  գրավել է  N5 միջնակարգ դպրոցի հավաքական թիմը,  3-րդ տեղը՝ N4 հիմնակաան դպրոցի հավաքական թիմը։

Այս երկու տարիքային խմբերում 1-ին տեղ գրաված թիմերը նվաճել են  մարզային փուլին մասնակցելու իրավունք։

Գեղամա աշխարհ

34 դիտում