Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Սևան համայնքի Վարսեր գյուղի մանկապարտեզի նորաբաց խումբն ապահովվել է ջեռուցման պայմաններով ու նոր գույքով

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վարսեր գյուղի մանկապարտեզի նորաբաց խմբում արդեն գործարկվելէ  ջեռուցման համակարգը, ձեռք է բերվել նոր գույք։

Ինչպես  տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, այս տարվա սեպտեմբերին Վարսերի մանկապարտեզի նոր  խմբի ավելացմանը զուգահեռ արդեն իսկ ավելացվել են մի շարք կազմակերպչական, տեխնիկական աշխատանքներ, խումբն համալրվել է համապատասխան գույքով։ Իրականացված աշխատանքներին հաջորդել է նոր խմբասենյակում, ննջասենյակում, սանհանգույցներում, երկու դահլիճում, ինչպես նաև միջանցքում ջեռուցման կաթսայի և ջեռուցման համակարգի տեղադրումը։ Համայնքի բյուջեից այդ նպատակով հատկացվել է 3 միլիոն 240 հազար  դրամ։ Աշխատանքներն իրականացվել են «ՄարտՇին» ՍՊԸ-ի կողմից։

«Ջեռուցման համակարգն արդեն գործարկվել է։ Վարսերցի փոքրիկներն իրենց նոր խմբասենյակում, ննջասենյակում, դահլիճում ձմեռը կանցկացնեն տաք և ապահով պայմաններում»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։

Գեղամա աշխարհ

29 դիտում