
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի թիվ 3 մանկապարտեզում ընթանում են շենքի ներքին ու արտաքին հարդարման և բակային տարածքի բարեկարգման աշխատանքներ։
Ինչպես տեղեկացրին Ճամբարակի համայնքապետարանի աշխատակազմից, Ճամբարակի թիվ 3 մանկապարտեզի շենքի ներին ու արտաքին հարդարման և բակային տարածքի բարեկլարգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 13 միլիոն 242 հազար դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է պետբյուջեի միջոցներից։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2026 թվականի օգոստոսից և կավարտվեն տարեվերջին։ 2026 թվականի նոյեմբերի 13-ի դրությամբ շինարարությունն ավարտված է շուրջ 85 տոկոսով։
Ճամբարակի թիվ 3 մանկապարտեզի 3-րդ մասնաշենքը հիմնանորոգվել է 2025 թվականին, ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 84 միլիոն դրամ, որի 80 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 20 տոկոսը՝ Ճամբարակի համայնքապետարանը։
Ճամբարակի թիվ 3 մանկապարտեզը, որը գործում է քաղաքի կենտրոնական հատվածում, այժմ աշխատում է 6 խմբով, ուր հաճախում են 150 երեխա։
Գեղամա աշխարհ