Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

ՀՀ Կառավարությունը 436 միլիոն 797 հազար դրամ է հատկացրել Գեղարքունիքի մարզում իրականացված սուբվենցիոն ծրագրերի համար  

ՀՀ կառավարության 2026 թվականի նոյեմբերի 12-ի հերթական նիստում որոշում է կայացվել՝ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի համար Գեղարքունիքի մարզին հատկացնել 436 միլիոն 797,4 հազար դրամ։

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, 109 միլիոն 156,7 հազար դրամ հատկացվել է  Վարդենիս համայնքի Խաչաղբյուր բնակավայրերում ոռոգման ջրի գրագծերի կառուցման համար։ 9 միլիոն 273,2 հազր դրամ հատկացվել է  Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրի համայնքային նշանակության փողոցների ասֆալտապատման համար։77 միլիոն 539,9 հազար դրամ հատկացվել է  Մարտունի քաղաքի, Աստղաձոր, Վերին Գետաշեն բնակավայրերի կենտրոնական ճանապարհներին նոր լուսավորության համակարգերի կառուցման համար։85 միլիոն 993,2 հազար դրամ հատկացվել է  Մարտունի քաղաքի Չարենց և Հրաչյա Ներսիսյան փողոցների երկկողմանի մայթերի սալիկապատման  համար։14 միլիոն 996,5 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Վաղաշեն, Աստղաձոր բնակավայրերի տարբեր փողոցներում նոր լուսավորության համակարգերի կառուցման համար։45 միլիոն 379,9 հազար դրամ հատկացվել է  Մարտունի համայնքի Մադինա բնակավայրի ներհամայնքային փողոցների հիմնանորոգման  համար։76 միլիոն 027,2 հազար դրամ հատկացվել է  Մարտունի համայնքի Մադինա բնակավայրում ոռոգման ջրատարների կառուցման համար։ 18 միլիոն 430,8 հազար դրամ հատկացվել է  Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրում բետոնե սալարկման աշխատանքների իրականացման համար։

Գեղամա աշխարհ

33 դիտում