Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գավառի  պետական համալսարանում անցկացվել են  «Էրազմուսյան օրեր»

Գավառի  պետական համալսարանում օրերս  անցկացվել են  «Էրազմուսյան օրեր»։

Գավառի պետական համալսարանի ուսանողներն ու դասախոսները Եվրոպական Միության «Էրազմուս+» միջազգային ակադեմիական շարժունության ծրագրերի շրջանակում սովորում, դասավանդում և վերապատրաստման դասընթացների են մասնակցում գործընկեր եվրոպական բուհերում։

Ծրագրերին մասնակցած համալսարանականները «էրազմուսյան» օրերի շրջանակում հանդես են  եկել  հաշվետվություններով։

ԳՊՀ «Իրավագիտություն» բաժնի 4-րդ կուրսի ուսանող Կարապետ Տոնոյանը և «Սերվիս» բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Նանե Դավթյանը ներկայացրել են  Հռոմի Սապիենզա համալսարանում իրենց ուսումնառության արդյունքները։ Հաշվետվություններ են  ներկայացրել  «Իրավագիտություն» բաժնի 4-րդ կուրսի ուսանողներ Էդվարդ Գրեյանը և Մկրտիչ Ապկարյանը Իսպանիայի Վալլադոլիդ համալսարանում, իսկ նույն կուրսի ուսանող Երվանդ Ավետիսյանը և «Համակարգչային ճարտարագիտություն» բաժնի ուսանող Մովսես Մարգարյանը՝ Պորտուգալիայի Մինհոյի համալսարանում իրենց ուսումնառության մասին։

Իսպանիայի Կորդոբայի համալսարանում կրթության առանձնահատկություններին է անդրադարձել  «Համակարգչային ճարտարագիտություն» բաժնի 4-րդ կուրսի ուսանող Դավիթ Հովակիմյանը, իսկ «Իրավագիտություն» բաժնի 3-րդ կուրսի ուսանող Վահե Դվոյանը կարևորել է  Իսպանիայի Ալմերիայի համալսարանում «ճկուն» հմտությունների զարգացմանը միտված ամառային դպրոցին մասնակցությունը։

ԳՊՀ ուսումնագիտական գծով պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը և արտաքին կապերի և լրատվության բաժնի վարիչ Լիլիթ Թոռչյանը ներկայացրել են  Հռոմի Սապիենզայի համալսարանում կատարած իրենց դասախոսական աշխատանքը՝ նշելով առաջավոր փորձի փոխանակման կարևորությունը։

Օտար լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Գայանե Միրիբյանը կիսվել է  Իսպանիայի Կորդոբայի համալսարանի միջազգային շաբաթին իր մասնակցության տպավորություններով։ Օտար լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Սոնա Սիմոնյանը ներկայացրել է  Պորտուգալիայի Ավեիրոյի համալսարանում իրականացրած դասախոսական աշխատանքը, իսկ Իրավագիտության ամբիոնի դասախոս Դանիել Մոսիկյանը՝ նույն համալսարանում անցկացված միջազգային շաբաթի արդյունքները։ Իրավագիտության ամբիոնի դասախոս Լուսինե Բախտիկյանը ներկայացրել է  Իսպանիայի Մուրսիա քաղաքի Սան Անտոնիո կաթոլիկ համալսարանում, իսկ Կենսաբանության, էկոլոգիայի և առողջ ապրելակերպի ամբիոնի դասախոս Լալա Մկրտչյանը՝ Վալյադոլիդի համալսարանում կայացած միջազգային շաբաթներին մասնակցության փորձը։

Ամփոփելով ուսանողների և դասախոսների հաշվետվությունների շարքը՝ ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանն ընդգծել է  եվրոպական գործընկեր բուհերի հետ համագործակցության ուղեծրի ընդլայնման անհրաժեշտությունը։

Գավառի պետական համալսարանի արտաքին կապերի եւ լրատվության բաժին

Գեղամա աշխարհ

50 դիտում