Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այց է կատարել Սևան համայնքում վերանորոգվող մանկապարտեզների շինհրապարակներ

Նոյեմբերի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը մշտադիտարկում է իրականացրել Սևան համայնքի Ծովագյուղի և Սևան քաղաքի թիվ 3 մանկապարտեզներում, որոնք վերանորոգվում են ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում։

Ինչպես   տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, մարզպետի այցի առաջին կանգառը եղել է Ծովագյուղի մանկապարտեզում,որտեղ վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտական փուլում են։

Աշխատանքներն իրականացվում են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 175 միլիոն  427 հազար 852 դրամ։ Մանկապարտեզի բակային տարածքի բարեկարգումն էլ իրականացվում է համայնքի միջոցների հաշվին՝ 62 միլիոն  850 հազար ՀՀ դրամ արժեքով։

Մարզպետի այցի երկրորդ կանգառը եղել է Սևան համայնքի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզում, որտեղ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ վերանորոգման աշխատանքները ևս ավարտական փուլում են։

 

 

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 167 միլիոն  103 հազար 764 դրամ։ Մանկապարտեզի բակային տարածքի բարեկարգումն էլ իրականացվում է համայնքի միջոցների հաշվին՝ 78 միլիոն 900 հազար դրամ արժեքով։

Մարզպետը զրուցել է շինարարների հետ, նկատված թերությունների վերացման ուղղությամբ արել դիտողություններ ու առաջարկություններ, տվել համապատասխան հանձնարարականներ։

Գեղամա աշխարհ

60 դիտում