
2026 թվականի նոյեմբերի 3-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն օրվա համեմատ բարձր է մնում 23 սանտիմետրով։
ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրի տվյալներով՝ 2026 թվականի նոյեմբերի 3-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 55 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրը գրանցված 1900 մետր 32 սանտիմետր նիշի դիմաց։
2026 թվականի հունվարից մինչ նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 177 միլիոն 82 հազար խորանարդ մետր ջուր՝ 2025 թվականի նույն ժամանակահատվածում տեղափոխված 108 միլիոն 140 հազար խորանարդ մետր ջրի դիմաց։
2026 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսներին ոռոգման նպատակով Սևանա լճից Հրազդանի հունով բաց է թողնվել 75 միլիոն 306 հազար խորանարդ մետր ջուր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բաց թողնված 180 միլիոն 965 հազար խորարանարդ մետր ջրի դիմաց։
Գեղամա աշխարհ