ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Օլիմպիական չեմպիոն և «Սպարտակի» լեգենդ, «Արարատ-73»-ի Ոսկե տարվա գլխավոր մարզիչ, հայկական ֆուտբոլը միջազգային բարձունքների հասցրած Նիկիտա Սիմոնյանին շնորհվել է Աշխատանքի հերոսի կոչում՝ պետությանը մատուցած հատուկ ծառայությունների, ինչպես նաև հայրենական ֆուտբոլի զարգացման և տարածման գործում ունեցած մեծ ավանդի համար։
Որքան ցնծություն է նա պատճառել հայ ազգին ,որքան է ոգեւորել մարդկանց, ու ինչպես է նա մինչ օրս մնում անսասան, ամուր կաղնու պես, առույգ ու կենսունակ։
Մեզ մնում է միայն ցնծալ ու հպարտանալ այս լեգենդար հայի պայծառ կյանքով, նվաճումներով ու անսահման կենսասիրությամբ։ Որքան շատ ապրի նա, այնքան մեր հուշերում կթարմանան մեր ազգի հաղթական տարիները, այնքան շատ մեզ առաջ կմղեն անցյալի փառապանծ ոգեւորությունները։
Ջերմորեն շնորհավորում ենք մեծանուն հային, մաղթում նրան քաջառողջություն, երջանկություն, փառապանծ նոր շնորհումներ։
«Գեղամա աշխարհ»