
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Զոլաքար գյուղում ՀՀ կառավարության կողմից 2026 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում այս տարվա սեպտեմբեր ամսից սկսվել և ընթանում են ոռոգման ջրատարի ներքին ցանցի աշխատանքները։
Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Զոլաքարի ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 50 միլիոն դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցում Զոլաքարի 10-րդ փողոցում, 1060 մետր երկարությամբ, երկաթբետոնյա կիսախողովակներով։
2026 թվականի հոկտեմբերի 13-ի դրությամբ շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։
Ծրագրի իրականացման արդյունքում 2027 թվականի ոռոգման շրջանից շուրջ 40 տնտեսությունների պատկանող 50 հեկտար հողամասերում ոռոգման ջուրը կմատակարարվի անկորուստ և ժամանակին։
Գեղամա աշխարհ