Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Ձորագյուղում մեկնարկել են խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները


Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ձորագյուղ բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2026 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում սկսվել և ընթանում են խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները։
Ինչպես   տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, Ձորագյուղի խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 149 միլիոն 880 հազար դրամ, որի 70 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցում Ձորգայուղի «Այգիներ» և «Չայիրներ» թաղամասերում, 4, 8, 9, 16 և 46-րդ փողոցներում, 12205 մետր ընդհանուր երկարությամբ։
Ծրագրի շահառու է համարվում շուրջ 200 ընտանիք։
Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2027 թվականի ընթացքում։

Գեղամա աշխարհ

6 դիտում