Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գեղարքունիքի մարզում անցկացվել է «ՀՀ Վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշար

Գեղարքունիքի մարզում անցկացվել է «ՀՀ Վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի մարզային փուլը։

Ինչպես  տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից,  մրցաշարը կազմակերպում և անցկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ստեղծված հանձնաժողովի կողմից՝ համագործակցելով «Լողի հայկական դաշնություն» մարզական հասարակական կազմակերպության հետ։ Այն անցկացվում է երկու փուլով՝ մարզային և եզրափակիչ։ Մրցաշարի մարզային փուլի մրցումները կազմակերպում և անցկացնում են Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերը՝ Ֆեդերացիայի կողմից ստեղծված մրցավարական հանձնաժողովի հետ: Մրցաշարն անցկացվում է 2 տարիքային խմբով։ Առաջին տարիքային խմբում ընդգրկվում են 4-7-րդ, իսկ երկրորդ խմբում՝ 8-12-րդ դասարանների  աշակերտները։
Գեղարքունիքում լողի մարզային փուլն անցկացվել է «Ծաղկաձորի սպորտ համալիր» ՍՊԸ-ի լողավազանում։ Մարզային փուլին մասնակցության հայտ են ներկայացրել 103 աշակերտներ, որոնցից 21-ը՝ աղջիկներ։
Այս փուլի մրցումներն անցկացրել է «Լողի հայկական դաշնություն» մարզական հասարակական կազմակերպության կողմից ստեղծված մրցավարական հանձնախումբը՝ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Առաջին տարիքային խմբում մասնակիցները մրցել են 50 մետր, իսկ երկրորդ տարիքային խմբում՝ 100 մետր ազատ ոճում, որի արդյունքում ձևավորվել են մարզի հավաքական թիմերը՝ յուրաքանչյուր տարիքային խմբում ընդգրկելով 4 տղա և 4 աղջիկ։ Առաջին տարիքային թիմի կազմում ընդգրկվել են Գավառի Ա. Իսահակյանի անվան թիվ  4 հիմնական դպրոցի աշակերտներ Ալլա Յոլչյանը, Արփի Մալաքյանը, Ժորա Թոփլաղալցյանը, Դավիթ Պետրոսյան և Արամ Ղազազյանը, Լճաշենի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտ Սաթի Մարգարյանը, Գավառի Հ. Թումանյանի անվան թիվ  3 հիմնական դպրոց աշակերտ Լյուսի Խաչատրյանը, Դրախտիկի միջնակարգ դպրոցի աշակերտ Դավիթ Ավալյանը։ Երկրորդ տարիքային խմբում ընդգրկվել են Գավառի Ա. Իսահակյանի անվան թիվ  4 հիմնական դպրոցի աշակերտներ Մանե Յոլչյանը, Մարի Բոյախչյանը և Մանե Ղարաբաղցյանը, Լճաշենի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտ Մարիամ Հարությունյանը, Գավառի թիվ 5 հիմնական դպրոցի աշակերտ Դավիթ Թոռչյանը, Գավառի Հ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտ Սամվել Մելքոնյանը, Շողակաթի միջնակարգ դպրոցի աշակերտներ Անդրանիկ Սարգսյանը և Գուրգեն Կիրակոսյանը։
Մրցանակային տեղեր գրաված լողորդները պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով։
Մարզի հավաքական թիմերը նոյեմբերի 20-21-ին կմասնակցեն Ծաղկաձոր քաղաքում անցկացվող մրցաշարի եզրափակիչ փուլի մրցումներին։

Գեղամա աշխարհ

4 դիտում