
Զոլաքարի թիվ 1 միջնակարգ դպրոցի թիմը Գեղարքունիքի մարզը կներկայացնի հրաձգության մրցումների հանրապետական փուլում։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական դպրոցների 7-12-րդ դասարանների աշակերտների «Սպարտակիադա» մարզական միջոցառման շրջանակում Գեղարքունիքի մարզի դպրոցականների միջև անցկացվել են հրաձգության մարզային մրցումներ։ Դրանք անցկացվել են օդամղիչ հրացաններով` մինչև թիրախ 10 մետր հեռավորությունից: Հրաձգության միջազգային ֆեդերացիայի կանոնակարգի համաձայն՝ յուրաքանչյուր հրաձիգ կատարել է 8 կրակոց, որից հաշվարկային է եղել 5 լավագույնը:
Թիմային հաշվարկով 372 միավորով առաջին հորիզոնականը զբաղեցրել է Զոլաքարի թիվ 1 միջնակարգ դպրոցի թիմը։ Երկրորդ տեղը, 328 միավորով, գրավել է Գավառի Գեորգի Մնացականյանի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցի թիմը, իսկ երրորդ տեղը, 313 միավորով, Մարտունու Մ. Մելիք-Շահումյանցի անվան N 1 հիմնական դպրոցի թիմը:
Մրցանակային տեղեր գրաված դպրոցների թիմերին ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հանձնվել են հավաստագրեր և գավաթներ։
Հրաձգության մրցումների հանրապետական փուլը կկայանա նոյեմբերի 13-ին, Երևանում։
Գեղամա աշխարհ