Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Խրախուսվել են Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրենը և մի շարք գրադարանների աշխատակիցներ

Գրադարանավարի օրվա կապակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը գրադարանային ոլորտի մի շարք ներկայացուցիչների երկարամյա, բարեխիղճ և նվիրված աշխատանքի, ինչպես նաև գրադարանային գործի զարգացման, գրքի և ընթերցանության տարածման ու ընթերցասիրության խթանման գործում ունեցած կարևոր ավանդի համար պարգևատրել է  ԿԳՄՍՆ մեդալներով, պատվոգրերով և շնորհակալագրերով։

Ինչպես  տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ  նախարարության Ոսկե մեդալով պարգևատրվել է  Վ. Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանը։ Պատվոգրերով և շնորհակալագրով պարգևատրվել են՝  Գեղարքունիքի մարզային գրադարանի Արվեստի ենթաբաժնի վարիչ Սիրուշ Մազմանյանը, Գավառի համայնքային գրադարանի մատենագետ Նորա Խաչիկի Մարեմկոյանը, Գեղարքունիքի մարզի  Մարտունի հմայնքի Վերին Գետաշեն գյուղի գրադարանի  գրադարանավար Խանում Դավթյանը, Գեղարքունիքի մարզի Վարդենիսի քաղաքային գրադարանի տնօրեն Քրիստինե Մանվելի Պետրոսյանը։

«Պարգևների ու խրախուսման արժանացածները գրադարանային գործ նվիրյալներ են, ովքեր եռանդով ու ջանասիրությամբ տարիներ շարունակ ընթերցողներին կապում են մշակույթին, գրին ու գրականությանը, անցկացնում բազմաբնույթ միջոցառումներ, կազմակերպում նոր հրատարակված գրքերի շնորհանդեսներ, հանրահռչակում ազգային ու համամարդկային արժեքները»,-ներկայացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից։

Գեղամա աշխարհ

1 դիտում