
«CBD COP17 Կանաչ գոտում» մասնակցության համար հայտարարված նկարչական մրցույթին Գեղարքունիքի մարզից մասնակցել են 142 դպրոցական։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, «Դպրոցականների տեսլականը Սևանա լճի համար 2050 թվականին. Երեխաների ձայնը քաղցրահամ ջրերի կենսաբազմազանության համար» ծրագրի շրջանակում ավարտվել են Սևանա լճի ափամերձ շուրջ 36 բնակավայրերի 13–16 տարեկան դպրոցականների համար իրականացվող իրազեկման միջոցառումներն ու նկարչական մրցույթները։
Տարբեր համայնքներում կազմակերպված նկարչական մրցույթներին մասնակցել են 142 դպրոցական, որոնցից 54-ը՝ Մարտունիում, 32-ը՝ Ճամբարակում, 30-ը՝ Գավառում, 19-ը՝ Վարդենիսում և 17-ը՝ Սևանում։
Մրցույթների ավարտին յուրաքանչյուր համայնքից ընտրվել են 10 լավագույն աշխատանքները, որոնք ցուցադրմամբ էլ կազդարարվի այս ծրագրի փակման արարողությունը Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) «Կանաչ գոտում»։ Այնտեղ ցուցադրված աշխատանքներից կընտրվեն 3 լավագույնները, որոնք կարժանանան մրցանակների։
Գեղամա աշխարհ