
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն Ուսուցչի օրվա կապակցությամբ ընդունեց ու խրախուսեց մարզի հանրակրթական դպրոցների 23 մանկավարժների, ովքեր անթերի ու լավագույն կողմերով են կատարել իրենց աշխատանքային պարտականությունները։
Հանդիպման սկզբում Կարեն Սարգսյանը ողջունեց ու մասնագիտական տոնի առիթով շնորհավորեց մանկավարժներին՝ նրանց մաղթելով քաջառողջություն, անձնական ու աշխատանքային հաջողություններ։
Մարզպետը ներկայացրեց մարզում իրականացված ու ընթացող դպրոցաշինական ծրագրերը, այս ուղղությամբ նախատեսվող նոր ծրագրերը, շեշտելով, որ ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում են գտնվում կրթության ոլորտի բարեփոխումներն ու աշխատանքային միջավայրի բարելավման հետ կապված բոլոր խնդիրները։
Հանդիպմանը հրավիրված մանկավարժները, շնորհակալություն հայտնելով գնահատանքի ու խրախուսման համար, միաժամանակ հանդես եկան մի շարք առաջարկություններով ու հարցերով, խոսեցին մանկավարժական փորձի փոխանակման, կամավոր ատեստավորման արդյունքների, համագործակցության ծրագրերի ու առաջնահերթ այլ հարցերի շուրջ։
Հանդիպման ավարտին մարզպետ Կարեն Սարգսյանը Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով խրախուսեց հրավիրված մանկավարժներին՝ ցանկանալով բեղմնավոր ու ձեռքբերումներով լի աշխատանքային հաջողություններ։

Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրին արժանացել են՝ Գավառի թիվ 2 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Լուսինե Հովհաննիսյանը, Սարուխանի թիվ 1 միջնակարգ դպրոցի շախմատի և ֆիզկուլտուրայի ուսուցիչ Գնել Թորոյանը, Սարուխանի թիվ 2 միջնակարգ դպրոցի հասարակագիտության և հայոց պատմության ուսուցիչ Արմինե Կարապետյանը, Գավառի թիվ 1 հիմնական դպրոցի դասվար Ժենյա Միրիբյանը, Լանջաղբյուրի միջնակարգ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Սամվել Դավթյանը, Ծովինարի միջնակարգ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ Սահանուշ Հովհաննիսյանը, Ներքին Գետաշենի էիվ 1 միջնակարգ դպրոցի կենսաբանության ուսուցիչ Լալա Գևորգյանը, Վերին Գետաշենի թիվ 2 միջնակարգ դպրոցի անգլերենի ուսուցիչ Արփիկ Սահակյանը, Ծովսարի միջնակարգ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ Աննա Ավետիսյանը, Գեղհովիտի թիվ 2 միջնակարգ դպրոցի մափեմատիկայի ուսուցիչ Նաիրա Սարուխանյանը, Մարտունու թիվ 1 հիմնական դպրոցի ուսուցիչ Կարեն Համբարձումյանը, Սևանի թիվ 3 հիմնական դպրոցի ՆԶՊ ուսուցիչ Ռուբիկ Գալստյանը, Սևանի թիվ 4 հիմնական դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ Նաիրա Գաբրիելյանը, Ծովագյուղի միջնակարգ դպրոցի հասարակագիտության ուսուցիչ Հերմինե Գևորգյանը, Վարսերի միջնակարգ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ Վիկտորյա Առաքելյանը, Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցի գերմաներեն և անգլերեն լեզուների ուսուցիչ Էլինա Հովհաննիսյանը, Դրախտիկի միջնակարգ դպրոցի հայոց պատմության և հասարակագիտության ուսուցիչ Արարատ Մովսիսյանը, Արտանիշի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Սյուզաննա Մանուչարյանը, Վարդենիսի թիվ 2 միջնակարգ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ Մարինե Առաքելյանը, Վարդենիսի թիվ 3 միջնակարգ դպրոցի ֆրանսերենի ուսուցիչ Աստղիկ Սաֆարյանը, Ակունքի միջնակարգ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Նարինե Խաչատրյանը, Գեղամասարի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Գագիկ Աբրահամյանը և Կարճաղբյուրի միջնակարգ դպրոցի անգլերենի ուսուցիչ Մարինե Ասլանյանը։
Գեղամա աշխարհ