
Գեղարքունիքի մարզում 2025 թվականի աշնանը հավաստագրված սերմերով կատարված աշնանացան ցորենի ցանքերի դիմաց տրված պետական աջակցությունից այս տարի օգտվել է 1385 շահառու։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, 2026 թվականին Գեղարքունիքի մարզում բերքի տակ է եղել 14651,6 հեկտար աշնանացան ցորենի ցանք, որից 8400 հեկտարը կատարվել է հավաստագրված սերմերով, ՀՀ կառավարության կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրի շրջանակներում։
«Մեկ հեկտարի դիմաց տրամադրվող պետական աջակցությունը կազմել է 80 հազար դրամ, իսկ շահառուներին վճարված ընդհանուր գումարը՝ 672 միլիոն դրամ։ Սեպտեմբեր ամսի դրությամբ գումարը շահառուներին վճարված է ամբողջությամբ»,-ներկայացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսւթյան և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Էդգար Գևորգյանը։
Գեղամա աշխարհ