Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Մարտունի քաղաքում տեղադրվել են  քանդակագործության սիմպոզիումի ընթացքում արված 2 քանդակները

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում վերջապես իրենց տեղն են գտել տարիներ առաջ անցկացված քանդակագործության սիմպոզիումի արդյունքում ստեղծված երկու քանդակները` Գարեգին Դավթյանի «Մինոտավրի սերը» և Սամվել Մարտիրոսյանի «Հրեշտակը» ստեղծագործությունները:

Ինչպես   տեղեկացրեց քադակագործության սիմպոզիումի կազմակերպիչ, ՀՀ Նկարիչների միության անդամ, գեղանկարիչ և քանդակագործ Արամայիս Խլղաթյանը, «Մինոտավրի սերը» քանդակը տեղադրվել է  Մարտունու Արվեստի դպրոցի բակում, իսկ «Հրեշտակը» ` Աբովյան-Կամո փողոցների խաչմերուկի եռանկյունի հատվածում:

Քանդակների տեղադրման ու բացման միջոցառումներին ներկա են եղել  նաև հեղինակները:

«Տարիներ առաջ անցկացված  քանդակագործության սիմպոզիումի շնորհիվ Մարտունի քաղաքը զարդարվեց յոթ բարձրարվեստ քանդակներով, որոնցից 5-ը տեղադրվեցին տարբեր փողոցներում, իսկ   Գարեգին Դավթյանի «Մինոտավրի սերը» և Սամվել Մարտիրոսյանի «Հրեշտակը» քանդակները մնացել էին թիվ 3 և 4 մանկապարտեզների բակային հատվածում։ Համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը մեր դիմումին դրականորեն արձագանքեց, ինչի արդյունքում էլ այդ քանդակները համապատասխան որոշմամբ վերջապես գտան  իրենց մշտական տեղերը։ Եկող տարի մտադրվել ենք անցկացնել քանդակագործության հերթական սիմպոզիումը, որի արդյունքում կփորձենք ստեղծել բարձրարվեստ ևս 7 քանդակներ՝ մեր քաղաքի տեսքին առանձնակի շուք հաղորդելու համար։ Անգամ մտադրվել ենք սիմպոզիումի աշխատանքներին հրավիրել արտասհմանցի անվանի քանդակագործների՝ մեր ձեռնարկին ու մեր քաղաքին միջազգային հնչեղություն հաղորդելու համար»,-նշեց Արամայիս Խլղաթյանը։

Գեղամա աշխարհ

6 դիտում