Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Սևանա լճից ոռոգման նպատակներով իրականացվող ջրբացթողումները դադարեցված են

Սեպտեմբերի երրորդ տասնօրյակից արդեն դադարեցվել են Սևանա լիճից ոռոգման նպատակներով իրականացվող ջրբացթողումները։

ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրի տվյալներով՝  2026 թվականի սեպտեմբերի 29-ի դրությամբ, հունիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում ոռոգման նպատակներով Սևանա լից բաց թողնված ջրի ընդհանուր ծավալը կազմել է 75 միլիոն 306 հազար խորանարդ մետր ջուր։ Իսկ այս տարվա անցած ինն ամիսների ընթացքում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 175 միլիոն 234 հազար խորանարդ մետր ջուր, ինչը շուրջ 2,3 անգամ ավելին է լճից բաց թողնված ջրի քանակից։

2026 թվականի սեպտեմբերի 29-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 63 սանտիմետր բարձրության վրա, ինչը 11 սանտիմետրով բարձր է մնում 2025 թվականի նույն օրվա նիշից։

Գեղամա աշխարհ

4 դիտում