Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գեղարունիքի մարզում հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 8 քաղաքական ուժ

 

Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի և Վարդենիս համայնքներում 2026 թվականի հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 8 քաղաքական ուժ, որոնցից չորսը՝ Մարտունիում, երեքը՝ Գավառում և մեկը՝ Վարդենիսում։

ՀՀ ԿԸՀ պաշտոնական կայքէջի տեղեկացմամբ՝ Գավառ համայնքում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել են «Համերաշխություն» դաշինքը, «Ինքնիշխան Հայաստան» և «Հայկական քվե» կուսակցությունները։ Գավառ համայնքի գործող ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը գլխավորում է «Համերաշխություն» դաշինքի 66 հոգանոց ցուցակը։

Մարտունի համայնքում առաջադրվել են «Քաղաքացիական պայմանագիր», «Ապրելու երկիր», «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունները և «Մեր համայնք» կուսակցությունների դաշինքը։ Գործող համայնքապետ Հովհաննես Հովեյանը գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 81 հոգանոց ցուցակը։

Վարդենիս համայնքում առաջադրվել է 1 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Գործող համայնքապետ Ահարոն Խաչատրյանը գլխավորում է 53 հոգանոց ցուցակը։

Գեղամա աշխարհ

27 դիտում