Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Սևան համայնքում ՏԻՄ ընտրությունները կկայանան 2026 թվականի նոյեմբերի 29-ին

 

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում ՏԻՄ ընտրությունները կկայանան 2026 թվականի նոյեմբերի 29-ին։

Ինչպես  տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից,  ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի 2026 թվականի սեպտեմբերի 10-ի N 545-Ա որոշմամբ համամասնական ընտրակարգով անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունները Սևան համայնքում կանցկացվեն 2026 թվականի նոյեմբերի 29-ին։

Սևանի համայնքապետարանի աշխատակազմի տեղեկացմամբ՝ ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ Սևան համայնքում ընտրելու իրավունք ունեն   32 791 քաղաքացի։

Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ և Վարդենիս  համայնքներում ՏԻՄ ընտրությունները կկայանան 2026 թվականի հոկտեմբերի 25-ին։ Ճամբարակ համայնքում ՏԻՄ ընտրությունը կանցկացվի 2027 թվականին։

Գեղամա աշխարհ

35 դիտում