Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

ՌՈՄԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՊԱՐԾԱՆՔՆ Է

Ռոմիկ Խաչատրյանը հայկական ֆուտբոլի պատմության մեջ ունի  իր արժանվույն տեղը՝ Հայաստանի հավաքականից բացի հանդես գալով նաեւ արտասհմանյան մի շարք ակումբներում։ Գեղարքունիքի մարզի Մարտունու մարզադպրոցի սանը համառ աշխատասիրության շնորհիվ կարողացավ  հասնել մարզական փայլուն կարիերայի ու միաժամանակ դառնալ մեր մարզի ֆուտբոլային պարծանքը։
Ռոմիկ Հակոբի Խաչատրյանը ծնվել է 1978 թվականի օգոստոսի 23-ին Մարտունի քաղաքում։ Նա հայկական ֆուտբոլի նախկին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, հանդես է եկել կիսապաշտպանի դիրքում։
Ֆուտբոլով սկսել է զբաղվել դեռևս 7 տարեկանից։ Մասնագիտական կարիերան սկսել է հայկական ֆուտբոլում՝ հանդես գալով «Վաղարշապատ», «ԲԿՄԱ», «Արաքս» և «Փյունիկ» ակումբներում։ Հետագայում իր մարզական կարիերան շարունակել է արտերկրում՝ հանդես գալով Կիպրոսի, Հունաստանի, Ռումինիայի և Ուզբեկստանի մի շարք ակումբներում։
Ռոմիկ Խաչատրյանը երկար տարիներ եղել է Հայաստանի ազգային հավաքականի անդամ։ Հայաստանի հավաքականի կազմում նրա պաշտոնական ցուցանիշը կազմում է 54 հանդիպում և 1 գոլ։
Ակումբային կարիերայի ընթացքում նա հանդես է եկել նաև «Օլիմպիակոս Նիկոսիա», «ԱՊՕԷԼ», «ՕՖԻ», «Անորտոսիս», «Ունիրյա Ուրզիչենի», «Ունիվերսիտատեա Կլուժ» և այլ թիմերում։
Իր մարզական կարիերայի ընթացքում Ռոմիկ Խաչատրյանը նվաճել է Հայաստանի առաջնության, Հայաստանի գավաթի և Սուպերգավաթի, ինչպես նաև Կիպրոսի առաջնության և գավաթի տիտղոսներ։
Պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան ավարտել է 2012 թվականին՝ «Լոկոմոտիվ Տաշքենդ» ակումբում հանդես գալուց հետո։
Ռոմիկ Խաչատրյանը իր երկարամյա մարզական գործունեությամբ իր ներդրումն է ունեցել հայկական ֆուտբոլի զարգացման և Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ։
Գեղամա աշխարհ
33 դիտում