Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գավառ համայնքում  անցկացվել է  ձիարշավի  մրցաշար

 

Գավառի համայնքապետարանի և «Սարվոր» զբոսաշրջային, սոցիալ-կրթական, բնապահպանական ՀԿ համատեղ նախաձեռնությամբ, մրցաշարի պատասխանատուներ Նարեկ Մուրադյանի և Լալա Մկրտչյանի կազմակերպմամբ, Գավառում առաջին անգամ անցկացվել է  ձիարշավի  մրցաշար։

Ինչպես   տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, մրցաշարին մասնակցել են  Գավառ քաղաքի և բնակավայրերի 21 ձիավարներ, որոնց իր ներկայությամբ  ոգևորել է  Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը։

Ութ հարյուր մետր մրցուղին ամենաարագն  անցած երեք մասնակիցները Գավառ համայնքի ղեկավարի կողմից արժանացել են  դրամական պարգևների և հավաստագրերի։

Առաջին մրցանակին արժանացել է  Վարդգես Մանուկյանը,  երկրորդ մրցանակին՝ Սիրակ Սաֆարյանը, երրորդ մրցանակին՝ Արթուր Կարապետյանը։

Գևորգ Զախարյանին հանձնվել է  շնորհակալագիր՝ կազմակերպչական աշխատանքներում աջակցություն ցուցաբերելու համար։

Մրցանակները  հանձնել է  Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը։

Գեղամա աշխարհ

22 դիտում