Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Սևանում շարունակվում են Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին նվիրված մարզական մրցումները

Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձի  առթիվ Գեղարքունիքի մարզի  Սևան համայնքում սեպտեմբերի 21-ից 25-ին անցկացվում են  մի շար մարզաձևերի մրցաշարեր, որոնք  կազմակերպվել  են Սևանի համայնքապետարանի և «Սևան համայնքի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի կողմից։

Ինչպես  տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, սիրողական վազքից հետո, որն անցկացվել է  սեպտեմբերի 21-ին, հերթական մրցաշարն անցկացվել է  վոլեյբոլից, Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի  մարզադահլիճում։ Այն  անցկացվել է  երեք տարիքային խմբում։ 1-ին տարիքային խմբի  մասնակիցները եղել են  հանրակրթական դպրոցների 8-ից 9-րդ դասարանների աշակերտներից կազմված հավաքական թիմերը,  2-րդ տարիքային խմբում՝  ավագ դպրոցի 10-ից -12-րդ դասարանների աշակերտներից կազմված թիմերը,  3-րդ տարիքային խմբում՝ 18 և բարձր տարիքի անձանցից կազմված հավաքական թիմերը։

Առաջին, երկրորդ և երրորդ տեղերը գրաված թիմերը պարգևատրվել են  հավաստագրերով։

Մարզական առաջնություններ են նախատեսված մինի ֆուտբոլ և հեծանվավազք մարզաձևերից: Մինի ֆուտբոլի մրցաշարն անցկացվելու է սեպտեմբերի 24-ին, «Սևան համայնքի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի մարզադահլիճում, իսկ հեծանվավազքի մրցաշարն անցկացվելու է սեպտեմբերի 25-ին։ Մրցաշարի ուղին անցնելու է  Սևանի Ս․ Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից հրապարակից Իզերի հրապարակով ՝ 5  շրջադարձով։
Գեղամա աշխարհ

31 դիտում