
«Կանանց տնտեսական հզորացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ն «Գենդերազգայուն բյուջետավորման նախաձեռնությունների» միջոցով, աջակցություն է տրամադրել Վարդենիս համայնքին։ Ինչպես տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Փոքր Մասրիկ, Արփունք և Գեղամասար բնակավայրերի հանդիսությունների սրահներին տրամադրվել է անհրաժեշտ սպասք՝ համայնքային միջոցառումների կազմակերպումն առավել արդյունավետ և պատշաճ դարձնելու նպատակով։
Վարդենիսի մշակույթի տանը գործող երգի խմբակին տրամադրվել են անհրաժեշտ երաժշտական սարքավորումներ, որոնք կնպաստեն խմբակի ստեղծագործական գործունեության շարունակական զարգացմանն ու նոր հնարավորությունների ստեղծմանը։ Համայնքի տարբեր բնակավայրերում տոնավաճառների կազմակերպման նպատակով տրամադրվել են տաղավարներ, որոնք նոր հնարավորություններ կստեղծեն բնակիչների, հատկապես կանանց, ձեռնարկատիրական նախաձեռնությունների, տեղական արտադրանքի և ստեղծարար գաղափարների ներկայացման համար։
Համագործակցության շարունակականությունն ու արդյունավետությունն ապահովելու նպատակով Վարդենիսի համայնքապետարանի և «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» ՀԿ-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։
Գեղամա աշխարհ