Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկը տրվել է 2026 թվականի օգոստոսից։

Ինչպես   տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, Վարդենիսի Լեռնագործների փողոցի հիմնանորոգման ընթանում են Մ-10-Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման միջպետական նշանակության ճանապարհի 9 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգման ծրագրի շրջանակներում,որի  պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 977 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է պետբյուջեի միջոցներից։

Լեռնագործների փողոցը  հիմնանորոգվում է  1300 գծամետր երկարությամբ և 14500 քառակուսի մետր մակերեսով։

Այժմ  իրականացվում են բազալտե եզրաքարերի տեղադրման, մայթերի ասֆալտապատման, դիտահորերի բարձրացման, ինչպես նաև շուրջ 14 500 քմ մակերեսի հիմքի և ասֆալտբետոնե ծածկի կառուցման աշխատանքներ։

Ծրագրի ավարտին ճանապարհը կկահավորվի անհրաժեշտ ճանապարհային նշաններով և գծանշմամբ։

Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտի հասցնել 2026 թվականի ընթացքում։

Աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով օրերս Լեռնագործների փողոցի շինհրապարակ է այցելել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Գեղամա աշխարհ

Screenshot

3 դիտում