
Սեպտեմբերի 12-ին Սևանի թերակղզի–Շողակաթ 40 կմ ճանապարհահատվածում կայացած «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի եզրափակիչ փուլում Գեղարքունիքի մարզի երկու դպրոցի հաջողվել է մրցանակային տեղեր նվաճել տարիքային երկու խմբերում։
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, սիրողական հեծանվավազքի եզրափակիչ փուլին մասնակցել են Հայաստանի 10 մարզերի և Երևանի 22 թիմեր։
10-12-րդ դասարանների մրցապայքարում Գեղարքունիքի մարզից մրցանակային 2-րդ տեղը զբաղեցրել է Լճաշենի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը՝ իրենից առաջ թողնելով միայն Կոտայքի մարզի Կապուտանի միջնակարգ դպրոցի թիմին։
7-9-րդ դասարանների մրցապայքարում 3-րդ տեղը զբաղեցրել է Սևանի Մ. Մաշտոցի անվան N 1 հիմնական դպրոցի թիմը՝ զիջելով միայն Կոտայքի մարզի Ակունքի միջնակարգ և Արարատի մարզի Մասիսի թիվ 4 հիմնական դպրոցների թիմերին։
Առաջին տարիքային խմբի հաղթող թիմերի պարգեևները հանձնել հեծանվավազքի օլիմպիական չեմպիոն, իսպանացի Սամուել Սանչեսը, կրտսեր տարիքային խմբի հաղթողների մրցանակները՝ RCS Sports & Events ընկերության գլխավոր գործառնական տնօրեն և հեծանվային սպորտի տնօրեն Լուկա Գուերչիլենան։
Երկու տարիքային խմբերում մրցանակային առաջին երեք տեղերը զբաղեցրած դպրոցների թիմերը, աշակերտներն ու ֆիզկուլտուրայի ուսուցիչները կպարգևատրվեն գավաթներով, մեդալներով, հավաստագրերով և դրամական մրցանակներով։
« Այս երկու նվաճումները փաստում են, որ մեր մարզի դպրոցներում հուսալի հիմքերի վրա է դրվում հեծանային սպորտի զարգացումը, ու առաջիկա մրցաշարերում մեր դպրոցականները կարող են հասնել ավելի ծանրակշիռ արդյունքների»,-ներկայացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։
Գեղամա աշխարհ