Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Ընդլայնվել են Գավառի համայնքի հողի և ջրի փորձաքննության լաբորատորիայի հնարավորությունները

 

Ընդլայնվել են Գավառի համայնքի հողի և ջրի փորձաքննության լաբորատորիայի հնարավորությունները։

Ինչպես   տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից,  օրերս Գավառի հողի և ջրի փորձաքննության լաբորատորիա են  այցելել ՀՀ ՏԿԵՆ Տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության խորհրդական Աշոտ Գիլոյանը, Գերմանիայի դեսպանության Զարգացման համագործակցության բաժնի ղեկավար Կատրին Բուդեր-Փելցը, Շվեյցարիայի դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալ, Շվեյցարական զարգացման և համագործակցության գործակալության փոխտնօրեն Հարավային Կովկասում Ուրսուլա Լոյբլին և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության  Խաղաղ և ներառական հասարակությունների ոլորտի համակարգող Թոմ Լանդեսը՝ տեղում ծանոթանալու լաբորատորիայի աշխատանքին և ձեռք բերված սարքավորումներին։

Գավառի համայնքապետարանը, համագործակցելով Գերմանական միջազգային համագործակցության ընկերության  հետ, հողի և ջրի լաբորատորիան ստեղծել է 2024 թվականին, լաբորատորիայի հզորացումն իրականացվել է Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների աջակցությամբ՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության  կողմից իրականացվող «Տեղական զարգացման հիմնադրամ» միջծրագրային նախաձեռնության շրջանակում։

Բացի լաբորատորիայի սարքավորումներից, Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների աջակցությամբ Գավառ համայնքին տրամադրվել են նաև գյուղատնտեսական տեխնիկա և սարքավորումներ, որոնք միտված են՝ աջակցելու համայնքներում գյուղատնտեսական աշխատանքների բարելավմանն ու արդյունավետության բարձրացմանը։

Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը և լաբորատորիայի պատասխանատու Գուրգեն Մուխսիխչոյանը ներկայացրել են  լաբորատորիայի գործունեության կարևորությունը Գավառ համայնքում՝ նշելով, որ այն ծառայում է իր գլխավոր նպատակին ՝ գյուղատնտեսական աշխատանքներն ավելի արդյունավետ, նպատակային և կայուն կազմակերպելու համար։

Գրիգոր Դաշտոյանը հյուրերին ներկայացրել է  նաև համայնքապետարանի ողմից լաբորատորիայի հնարավորությունների ընդլայնման հետագա ծրագրերի մասին։

Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների ցուցաբերած աջակցության շրջանակում Գավառ համայնքի ղեկավարին փոխանցվել է  նաև Շարժական գրասենյակ (Mobile Citizen Office), որը համայնքին կաջակցի՝ ծառայություններն ավելի մոտ և հասանելի դարձնելու բնակավայրերի բնակիչներին։

Գեղամա աշխարհ

39 դիտում