Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Միջին նորոգման է ենթարկվում Սևան-Վարսեր մարզային նշանակության ճանապարհը

 Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում օգոստոսի վերջերից  սկսվել և ընթանում են Սևան-Վարսեր մարզային նշանակության ճանապարհի միջին նորոգման աշխատանքները։

Ինչպես   տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 179 միլիոն 970 հազար դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է պետբյուջեի միջոցներից։

Արդեն կատարվել են փոսային նորոգման, հարթեցման, կողնակների բարեկարգման և շուրջ 22 հազար քառակուսի մետր մակերեսով  նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքները։

Այս պահին աշխատանքներն ընթանում են ճանապարհի կողային առուների և վաքերի վերանորոգման ուղղությամբ։ Ծրագրի ավարտին ճանապարհը կկահավորվի նաև անհրաժեշտ նշաններով։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Սևան-Վարսեր մարզային նշանակության ճանապարհի 3,3 կմ հատվածում իրականացվող միջին նորոգման աշխատանքների ընթացքին օրերս ծանոթացել է  տեղում։

Գեղամա աշխարհ

Screenshot

36 դիտում