
Գեղարքունիքի մարզի սիրելի՛ բնակիչներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիս Գեղարքունիքի մարզի օրվա առթիվ։
Գեղարքունիքը մեր պետության այն անկյունն է, որտեղ Սևանի կապույտն ու լեռների վեհությունը միահյուսվում են մեր ժողովրդի պատմության, մշակույթի, աշխատասիրության և ստեղծարար ոգու հետ։ Մեր մարզը ոչ միայն Հայաստանի ամենամեծն է տարածքով, այլև մեծ հնարավորությունների ու նոր գաղափարների իրականացման հարթակ։
Այսօր Գեղարքունիքը զարգացող զբոսաշրջության, գյուղատնտեսության, արտադրության, սպորտի և բարձր տեխնոլոգիաների մարզ է։ Նոր նախաձեռնություններն ու ներդրումային ծրագրերը վկայում են, որ մեր մարզի ներուժը սահմաններ չունի։
Սակայն Գեղարքունիքի ամենամեծ ուժը նրա մարդիկ են՝ իրենց նվիրումով, աշխատասիրությամբ և մարզի հանդեպ անսահման սիրով։
Մենք մեր ուժն ու եռանդը չենք խնայելու Գեղարքունիքը շենացնելու, համայնքները զարգացնելու, ենթակառուցվածքները բարելավելու և յուրաքանչյուր բնակավայրում ապրելու, աշխատելու ու արարելու արժանապատիվ պայմաններ ստեղծելու համար։ Մեր միասնական ջանքերով մարզը պետք է դառնա ավելի բարեկեցիկ, զարգացած ու մրցունակ՝ նոր հնարավորություններ ստեղծելով յուրաքանչյուր ընտանիքի և յուրաքանչյուր համայնքի համար։
Թող Գեղարքունիքի երկինքը միշտ խաղաղ լինի, Սևանի ջրերը՝ կապույտ ու մաքուր, իսկ մեր համայնքներում երբեք չպակասեն հավատը, համերաշխությունն ու առաջընթացի ձգտումը։
Միասին բացահայտենք մեր մարզի ողջ ներուժը, միասին զարգացնենք ու միասին նոր արժեք ստեղծենք Գեղարքունիքում։
Շնորհավո՛ր մարզի օր, սիրելի՛ գեղարքունիքցիներ։
Խաղաղություն, բարեկեցություն և նորանոր ձեռքբերումներ՝ մեր սիրելի մարզին ու բոլոր ընտանիքներին։