Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գավառ համայնքում անցկացվեց «Գաստրոփառատոն»

 

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում «Սարվոր» զբոսաշրջային, սոցիալ-կրթական, բնապահպանական ՀԿ-ի կողմից, Գավառի համայնքապետարանի աշխատակազմի հետ համագործակցությամբ, կազմակերպվել  և անցկացվել է  «Գաստրոփառատոն», որը հյուրընկալել է նաև մայրաքաղաքից ու Հայաստանի տարբեր մարզերից ժամանած բազմաթիվ հյուրերի։

Ինչպես  տեղեկացրին Գավառի համայքնապետարանի աշխատակազմից,  «Գաստորփառատոնը» կրել է «Գավառի համն ու հոտը» խորագիրը։

Փառատոնին մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը,    Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետի և Գավառի համայնքապետարանի աշխատակազմերի, կրթամշակութային հաստատութփյունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, սննդամթերքի արտադրությամբ զբաղվողներ։

Փառատոնն ուղեկցվել է  տաղավարներում ներկայացված ու Գավառին բնորոշ ուտեստների ցուցահանդես-վաճառքով, ավանդական ուտեստների՝ Գավառի քյուֆթայի, փախլավայի, արիշտայի, այլ սննդամթերքների  պատրաստման վարպետաց դասերով, ավանդական խաղերով,ազգային պարերի վարպետաց դասերով, Գավառ համայնքի արվեստի և երաժշտական դպրոցների սաների ելույթներով ու  հյուրասիրությամբ:

«Սարվոր» զբոսաշրջային, սոցիալ-կրթական, բնապահպանական ՀԿ նախագահ Լալա Մկրտչյանի հավաստմամբ՝ «Գաստրոփառտոնը» Գավառում կդառնա ավանդական՝ նպաստելով թե՛ զբոսաշրջության, թե՛ տեղական մթերքների արտադրության իրացմանն զարգացմանը։

Գեղամա աշխարհ

1 դիտում