Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆ ԱՌԱՋԻՆ ԾԻԾԵՌՆԱԿԸ ԿԼԻՆԻ ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱՅԻ ՄՐՑԱՇԱՐՈՒՄ

Արարատ -Արմենիան այսօր, պատասխան խաղում մրցելով ռումինական Ունիվերսիտիտա Կրայովա ակումբի հետ, բացառիկ պատմություն կերտեց Հայաստանի ֆուտբոլի պատմության մեջ ու դուրս եկավ Եվրոպա լիգայի խմբային փուլ։
Արարատ -Արմենիան դարձավ Հայաստանի առաջին ակումբը, որ նման հեղինակավոր մրցաշարի է մասնակցելու։
Առաջին հանդիպումը կայացել էր Ռումինիայում, որտեղ մեր թիմը կարողացավ ոչ — ոքի արդյունք գրանցել։
Այսօրվա հանդիպումը եւս դժվար ստացվեց, ու մինչ խաղավերջ լուսատախտակին վառվում էր 0:0 հաշիվը։ Ու երբ թվում էր, թե խաղը կտեղափոխվի լրացուցիչ ժամանակ, մեր թիմի հարձակվողին կոպիտ խախտումով կանգնեցնելու համար նշանակվեց 11 մետրանոց տուգանային հարված։
Գնդակին մոտեցած Սանդրո Լիման առաջին փորձից վրիպեց, բայց մրցավարը կրկնել տվեց հարվածը, քանի որ մրցակցի դարպասապահը շուտ էր դուրս եկել տեղից։
Երկրորդ անգամ էլ ռումինացի դարպասապահը հետ մղեց հարվածը, բայց վրա հասած Լիման միայն երրորդ փորձից կարողացավ հասնել հաջողության։
Շնորհավորում եմ մեր թիմին, բոլոր երկրպագուներին, համայն հայությանը այս պատմական հաղթանակի առթիվ։
Հուսանք, որ Արարատ -Արմենիան նոր հաղթանակներով մեզ կուրախացնի Եվրոպա լիգայի միջազգային մրցաշարում։
Գեղամա աշխարհ
9 դիտում