Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Սևան-Վարդենիս հանրապետական նշանակության ճանապարհի Ծովազարդ-Գավառ հատվածում իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ

Արդեն 2026 թվականի օգոստոսի 18-ից ՀՀ ՏԿԵ նախարարության պատվիրատվությամբ սկսվել և ընթանում են Սևան-Վարդենիս հանրապետական նշանակության ավտոճանապարհի Ծովազարդ-Գավառ հատվածի միջին նորոգման աշխատանքները։

Ինչպես   տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 333 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է պետբյուջեի միջոցներից։

Ծրագրով նախատեսված է հարթեցնող շերտի ստեղծում և միաշերտ ասֆալտբետոնյա ծածկի տեղադրում՝ 5 սանտիմետր հաստությամբ, 7500 գծամետր երկարությամբ, 58920 քառակուսի մետր մակերեսով։  Ծրագրի շրջանակներում կլրացվեն կողնակները, ճանապարհը կգծանշվի ու կկահավորվի անվտանգության տարրերով։

Գեղամա աշխարհ

17 դիտում