Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Հիմնանորոգվում է Գավառ քաղաքի Սայադյան փողոցը

ՀՀ ՏԿԵ նախարարության պատվիրատվությամբ և պետական  միջոցներով 2026 թվականի օգոստոսի երրորդ տասնօրյակից մեկնարկել և ընթանում են Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Սայադյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես   տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, Գավառի Սայադյան փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 900 միլիոն դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է պետբյուջեի միջոցներից։

Ծրագրով նախատեսված է Սայադյան փողոցի ճանապարհի երթևեկելի մասի հիմնանորոգում՝ ներքին ու արտաքին ջրահեռացնման համակարգի կառուցմամբ, հին ասֆալտբետոնյա ծածկի հեռացմամբ, նոր խճային հիմքի ու երշերտ ասֆալտբետոնյա ծակի տեղադրմամբ, 2400 գծամետր երկարությամբ և 28096 քառակուսի մետր մակերսով։ Կառուցվելու են նաև երկկողմանի սալիկապատ մայթեր՝ 4300 քառակուսի մետր մակերեսով։

Շինարարական աշխատանքների ավարտից հետո կիրականացվեն ճանապարհի կահավորման և գծանշման աշխատանքներ։

Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2026 թվականի վերջին։

Գեղամա աշխարհ

19 դիտում