Քաղաքական, հասարակական, մշակութային թերթ

Գավառի համայնքապետարանում կայացել է  «Սևանի սանիտարական և բնապահպանական բարեփոխումների ծրագրի»  վերաբերյալ հանրային լսում

 

Գեղարքունիքի մարզի Գավառի համայնքապետարանում կայացել է  «Սևանի սանիտարական և բնապահպանական բարեփոխումների ծրագրի»  վերաբերյալ հանրային լսում, որը վարել է Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը։

Ինչպես  տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից,  հանրային լսմանը մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի,Գավառի համայնքապետարանի աշխատակազմերի աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների, խոցելի խմբերի ներկայացուցիչներ, այլ շահագրգիռ անձինք։

Ծրագիրը ֆինանսավորվում է «Ասիական Զարգացման բանկի»  կողմից և իրականացվելու է Գավառ քաղաքում, Կարմիրգյուղ, Նորատուս և Գանձակ բնակավայրերում։

Ծրագրի նպատակն է՝ աջակցել Սևանա լճի ավազանում սանիտարական ենթակառուցվածքների և կեղտաջրերի կառավարման համակարգերի բարելավմանը՝ նպաստելով շրջակա միջավայրի պահպանությանը, հանրային առողջության բարելավմանը և բնակչության կենսապայմանների բարելավմանը։

Հանրային լսման ընթացքում  փորձագետների կողմից ներկայացվել են  ծրագրի նպատակները, հիմնական ուղղությունները, նախատեսվող գործունեությունը, ակնկալվող արդյունքները, բնապահպանական և սոցիալական հետևանքները։

Ծավալվել է  քննարկում, պարզաբանումներ են տրվել  մասնակիցներին հետաքրքրող  հարցերին։

Գեղամա աշխարհ

 

5 դիտում